ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Հացից հրաժարվելու 5 պատճառ. tert.am

Հայերից շատերի համար նախաճաշը, ճաշը կամ ընթրիքն առանց հացի պատկերացնելը դժվար է: Ոմանք նույնիսկ մակարոնի հետ են հաց ուտում: Սակայն իրականում հացն այնքան օգտակար ու անհրաժեշտ չէ, որքան ոմանց է թվում: Ներկայացնում ենք հացից հրաժարվելու կամ դրա գործածումը նվազագույնի հասցնելու մի քանի պատճառ.
1. Հացն առանձնապես օգտակար չէ
Այն օգտակար նյութերը (B, E, A, F խմբերի վիտամինները, ցինկը, մագնեզիումը, պղինձը, կոբալտը, յոդը, կալիումը, սիլիցիումը, սելենը), որոնք հացին են վերագրում, իրականում գտնվում են հացահատկի սաղմում ու թեփում, որոնք որպես թափոն դեն են նետվում: Սպիտակ ալյուրի մեջ պահպանվում է 30 տոկոսից էլ քիչ օգտակար նյութեր, ընդ որում, դրանք նույնպես արդեն երկու շաբաթ հետո կորցնում են իրենց հատկությունները: Մնում են միայն կալորիաներ ու օսլա, որոնց «շնորհիվ» ավելորդ քաշ եք հավաքում:
2. Քիմիական նյութեր
Հացահատիկը աճեցնելու ու պահելու համար զանազան քիմիական նյութեր են գործածում, որոնք, բնականաբար, հայտնվում են ալյուրի մեջ, այնտեղից էլ՝ հացի, իսկ հետո նաեւ մեր օրգանիզմում: Ավելին, սպիտակ ալյուրի համար օգտագործվում են հատուկ սպիտակացնող նյութեր՝ բենզոիլի գերօքսիդ, նատրիումի ու կալցիումի պիրոսուլֆատ, քլորի երկօքսիդ, որոնք գործածվում են նաեւ լվացքի փոշիների ու լվացող հեղուկների արտադրության մեջ:
3. Հաց եւ մարսողություն
Հացում պարունակվող գլյուտենն այն ձիգ ու փամփլիկ է դարձնում: Սակայն այն կարող է նստվածք տալ մեր աղիների պատերի վրա, ինչը կհանգեցնի մկանային ջղաձգումների, մեթերորիզմի, փորկապության ու լուծի:
4. Խմորիչը նպաստավոր պայմաններ է ստեղծում մանրէների բազմացման համար
Հացում պարունակվող խմորիչը բարենպաստ միջավայր է ստեղծում վնասակար մանրէների ու մակաբույծների կենսագործունեության համար: Սա հատկապես վերաբերում է խանութից գնված հացին:
5. Հացը գիրացնում է
Ցանկացած սննդակարգի առաջին պատգամն է՝ հրաժարվել կամ նվազագույնի հասցնել հացի գործածումը: Չէ՞ որ 100 գրամ ալյուրն ընդամենը 0.1 գ բջջանյութ է պարունակում, իսկ մնացածը բարեհաջող կերպով նստվածք է տալիս մեր մարմնում՝ ճարպային ծալքերի տեսքով:
Փորձեք ամբողջովին հրաժարվել խանութի հացից կամ գոնե նվազագույնի հասցնել դրա գործածումը, սահմանափակվել ամբողջական հատիկավոր, տարեկանի հացով կամ մեր հայկական լավաշով ու արդեն մեկ շաբաթից օրգանիզմում դրական փոփոխություններ կզգաք:
Կարդացեք նաև

Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...


Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...


Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...


Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...


Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...


Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...


Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...


Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...


Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...


Սննդակարգը կարող է ազդեցություն ունենալ ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա: Այդ մասին հայտնել է ամերիկացի բժիշկ Ուիլյամ Լին...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն